Համաձայն եմ (Հարթակում` համապատասխան համաձայնություն/հաստատում պարունակող կետ(եր)ում իմ կողմից
նշում(ներ) կատարված լինելու դեպքում), որ.
-
Իմ վարկավորման հնարավորությունները Բանկի կամ իմ նախաձեռնությամբ դիտարկելու և
Բանկի կամ իմ նախաձեռնությամբ վարկավորման առաջարկներ ներկայացնելու և/կամ
վարկերի սպասարկման ընթացիկ մոնիթորինգ իրականացնելու, ինձ հետ կնքվող
փաստաթղթերում իմ վերաբերյալ տեղեկատվություն գեներացնելու, նախկինում իմ մասին
ստացված վարկային զեկույցի տեղեկատվությունը թարմացնելու նպատակներից ցանկացածից
կամ միաժամանակ նշված նպատակներից մի քանիսից կամ բոլորից ելնելով, Բանկն առանց
ինձ տեղեկացնելու հարցումներ կատարի և ստանա տեղեկություններ «Էլեկտրոնային
կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ միջոցով
համապատասխան մարմիններից` «Բանկի կողմից ստացվող անձնական տվյալների նկարագրություն»
փաստաթղթով սահմանված իմ անձնական տվյալների մասին:
-
Բանկի կամ իմ նախաձեռնությամբ իմ վարկավորման հնարավորությունները դիտարկելու,
Բանկի կողմից ինձ վարկավորման առաջարկներ ներկայացնելու նպատակով Բանկն առանց
ինձ նախապես տեղեկացնելու հարցումներ կատարի և ստանա տեղեկություններ ՀՀ ԿԲ
Վարկային ռեգիստրից և/կամ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից իմ դրամական
պարտավորությունների մասին: Տեղեկացված եմ և համաձայն եմ, որ սույն կետում
նշված նպատակով Բանկի կողմից կատարվող հարցումները որևէ ազդեցություն չեն
ունենալու իմ վարկային ամփոփ գնահատականի վրա:
-
Բանկը փոխանցի իմ դրամական պարտավորությունների մասին իր ունեցած տեղեկատվությունը
ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:
Նշված համաձայնությունները կիրառելի են Կողմերի միջև հաշվի բացման հայտ-պայմանագրի շրջանակներում
առաջացած իրավահարաբերության ամբողջ ժամանակահատվածի համար, քանի դեռ Հաճախորդի կողմից
գրավոր կերպով հետ չեն կանչվել: